Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․07․20 (թարմացվող)
22:45 - 01 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․07․20 (թարմացվող)

19:45- Արտակարգ դրության հայտարարումից մինչ հուլիսի 1-ը հայտնաբերվել է փոխադրամիջոցներում դիմակ կրելու կանոնների խախտման 17 102 դեպք, իսկ հունիսի 30-ին՝ 450: Այդ օրը հայտնաբերված դեպքերից 431-ը վերաբերվում է մասնավոր տրանսպորտային միջոցներում, 19 տաքսի ավոտմեքենաներում դիմակ չկրելուն․ ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և մետրոյում խախումներ չեն արձանագրվել։


17։36-  Բրիտանական դեսպանատունը ՀՀ ՊՆ-ին տրամադրել է տեղական արտադրության անհատական պաշտպանիչ միջոցներ: Աջակցությունը տրամադրվել է զինված ուժերում համավարակի տարածման կանխարգելմանն աջակցելու նպատակով։ [ՊՆ]

 

16։27- Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտեկու փաստերով ընդհանուր առմամբ մինչ օրս կազմվել է 57031  արձանագրություն, իսկ հունիսի 30-ին հայտնաբերվել է իրավախախտման 2698  դեպք։ [ՀՀ ոստիկանություն]

 

14։14-  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան ստորագրել են «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը։ Նախատեսվում է տրամադրել 400 մլն. ճապոնական իեն (շուրջ 3.8 մլն. ԱՄՆ դոլար) դրամաշնորհ՝ Հայաստանի առողջապահության համակարգը բժշկական արդի սարքավորումներով և շտապ օգնության մեքենաներով հագեցնելու նպատակով։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել COVID-19 համավարակից տուժած գործընկեր երկրների առողջապահական համակարգերի կարողությունների զարգացմանը։ [Ֆիննախ]

 

14։03-  Հուլիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանիցի 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Հունիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք։ Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1054 քաղաքացի, նրանցից 252-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Առողջացել է մարզի 271 բնակիչ։ Արձանագրվել է մահվան 21 դեպք։ [Շիրակի մարզպետարան]

 

13։31- «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավի շրջանակներում այս պահին արդեն հավաքագրվել է 770,197 ԱՄՆ դոլար։ Մեր առցանց հարթակով նվիրատվություններ են կատարել աշխարհի տարբեր ծայրերից ինչպես մեր հայրենակիցները, այնպես էլ օտարազգի նվիրատուներ։ Դեռևս մարտին, երբ նոր էինք նախաձեռնել դրամահավաք-արշավը, նվիրատվությունների շեմը դրել էինք 200,000 ԱՄՆ դոլար, ուրախությամբ պետք է նշեմ, որ շատ արագ այդ նշաձողը անցանք և ունեցանք աննախադեպ ներգրավվածություն։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյան] 

 

12։37- Մեկնարկեց 2020թ. ամառային զորակոչը: Հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ ԶՈՒ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև միայն մասնակցում վիճակահանությանը։ [ՊՆ խոսնակ]

 

12։32- ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը մոտ օրերս ԱՆ-ից կստանա կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության պաշտոնական գրությունը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որն իրականացում է փորձարկումները, արդյունքներն ուղարկել է ԱՆ, որն էլ արդեն գրությունն առաքել է ինստիտուտ:  Մենք նշել էինք, որ օրական 2 հազար թեստ կարող ենք արտադրել, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ավելացնել ծավալները։ [Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն] |armenpress.am|

 

12։17- Հուլիսի 2-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Նույն օրը կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40): [Քաղավիացիայի կոմիտե]

 

11։30-  «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 300 հազար դոլարին համարժեք դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին,  բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։

 

11։09- ԱՀ-ում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շուշի քաղաքում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Հուլիսի 1-ի դրությամբ մեկուսացված է 58 անձ, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի, առողջացել է 14 քաղաքացի: Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 119 է։ Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11։05- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

10։59- Հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111665 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 523 նոր դեպք և 515 առողջացած։

 

09։54- Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին Մոսկվայում կայացած զորահանդեսից վերադառնալուց հետո աշխատավայրում եղել է ինքնամեկուսացման մեջ։ Այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Վերադառնալու 7-րդ օրը, ըստ կարգի, Տոնոյանը երկու անգամ թեստավորվել է։ Թեստերի արդյունքները բացասական են եղել։ |armenpress.am|

 

09։06- 2020թ-ի հունիսի 30-ից վիզաների ծառայությունը աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը: Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների (3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզա) դիմումները հետևյալ կատեգորիաների համար`

  • ուսում,
  • հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական  շարժառիթով,
  • հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով: [Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․06․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել