21:20- Արտակարգ դրության հայտարարումից մինչ հուլիսի 1-ը հայտնաբերվել է փոխադրամիջոցներում դիմակ կրելու կանոնների խախտման 17 102 դեպք, իսկ հունիսի 30-ին՝ 450: Այդ օրը հայտնաբերված դեպքերից 431-ը վերաբերվում է մասնավոր տրանսպորտային միջոցներում, 19 տաքսի ավոտմեքենաներում դիմակ չկրելուն․ ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և մետրոյում խախումներ չեն արձանագրվել։
19:30- Ի պատասխան ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի՝ ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը։ Մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն: Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: [ԱՆ խոսնակ]
19:10- Երեկ ունեցել ենք մահվան 10 նոր դեպք, իսկ մահերի ընդհանուր թիվը հասել է 453-ի։ 2020-ի առաջին 5 ամիսներին Հայաստանում մահերի վիճակագրությունը բարվոք էր, սակայն այն փոխվել է։ Ցավոք, պետք է արձանագրել, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30 տոկոսով ավելի շատ մահվան դեպքեր։ Իհարկե, մահվան վիճակագրությունների փոփոխությունը ոչ ամբողջությամբ է կախված կորոնավիրուսի հետ, բայց, իհարկե, կորոնավիրուսի ընթացիկ վիճակը էականորեն ազդում է այդ գործոնի վրա։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|
17։24- Ղազախստանի կառավարությունն առաջարկում Է երկրում հուլիսի 5-ից սահմանել երկշաբաթյա կարանտին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Ղազախստանում հաստատվել Է կորոնավիրուսի ավելի քան 41 հազար դեպք, ավելի քան 13,5 հազար պացիենտներ ապաքինվել են, գրանցվել Է 188 մահվան դեպք: |armenpress.am|
15։38- Իսպանիան եւ Պորտուգալիան հուլիսի 1-ին բացում են իրենց ցամաքային սահմանը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել Էր մարտի կեսերից: |armenpress.am|
14։58- Իրանում կորոնավիրուսի հուլիսի 1-ի վիճակագրական տվյալները.
14։44- Թուրքիայի արտգործնախարարության խոսնակն արձագանքել է ԵՄ այն որոշմանը, ըստ որի՝ Թուրքիան դուրս է մնացել հուլիսի 1-ից ԵՄ- ի հետ ուղևորափոխադրումները վերսկսելու իրավունք ունեցող երկրների ցանկից։ Նրա խոսքով՝ Թուրքիան արդյունավետ է պայքարում կորոնավիրուսի համավարակի դեմ, ուստի ԵՄ-ն պետք է որոշումներ կայացնելիս առաջնորդվի օբյեկտիվ չափանիշներով։ |ermenihaber.am|
11։59- Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք: Ընդհանուր առմամբ՝ երկրում վարակվել է 931, ապաքինվել` 794 մարդ: Մինչ այս պահն արձանագրվել է 15 մահ: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ: |aliq.ge|
11։43- Ֆրանսիական Airbus-ը, որն աշխարհում ինքաթիռներ արտադրող առաջատար ընկերություններից է, հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ճգնաժամի պատճառով նախատեսում է կրճատել 15 000 աշխատատեղ։
Ըստ նախնական տվյալների, 1 700 աշխատատեղ կկրճատվի Մեծ Բրիտանիայում, ավելի մեծ թվով կրճատումներ սպասվում են Գերմանիայում ու Իսպանիայում գտնվող ներկայացուցչություններում։ Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում Airbus-ի աշխատակիցների թիվը հասնում է 134 000-ի։ |BBC|
10։30- Թուրքիայում հունիսի 30-ին կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։ 1 օրում հաստատվել է կորոնավարակի 1.293 նոր դեպք, գրանցվել է մահվան 16, իսկ ապաքինման՝ 1.302 դեպք: Մինչև օրս համավարակից ապաքինվել է 173.111 մարդ, արձանագրվել է վարակման 199․906, իսկ մահվան՝ 5․131 դեպք։ |ermenihaber.am|
10։08- Համաճարակի սկսվելուց ի վեր ամբողջ աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 10,5 միլիոնին, մահացել է ավելի քան 510 հազար մարդ, ապաքինվել է շուրջ 5,3 միլիոնը: ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին ասել է, որ չի զարմանա, եթե վարակի նոր դեպքերի թվի աճը օրվա կտրվածքով հասնի 100 հազարի․ այժմ այդ ցուցանիշը երկրում տատանվում է 40-ից 47 հազարի սահմաններում: ԵՄ-ն այսօրվանից բացում է արտաքին սահմանները 14 երկրների քաղաքացիների համար: |azatutyun.am|
comment.count (0)