Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․06․20 (թարմացվող)
22:37 - 30 հունիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․06․20 (թարմացվող)

15:50- ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է, թե COVID-19-ը քաղաքականացնելը տարաձայնություններ է առաջացնում երկրների միջև և ազդում ամբողջ աշխահում համավարակի տարածումը կանխելու արդյունավետության վրա։ Նա աշխարհի երկրներին կոչ է արել մի կողմ դնել տարաձայնությունները և միավորվել՝ զսպելու կորոնավիրուսի ռեկորդային աճը ամբողջ աշխարհում: |azatutyun.am|

 

14:57- Անցած մեկ օրվա ընթացքում Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 19 նոր դեպք, ինչպես նաև 4 ասիմպտոմ կրող, 9 պացիենտ ապաքինվել է։ Մահեր չեն գրանցվել։ |aysor.am|

 

14:03- Ճապոնիայում սկվսել են մարդկանց վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ երկրում առաջին կլինկակական փորձարկումները։ Առաջին փուլում հետազտությանը կմասնանկցի մոտ 30 կամավոր հիվանդանոցի բուժանձնակազմից: Նրանցից ոմանց բժիշկները մտադիր են պատվաստանյութը ներակել մեծ ծավալով՝ պարզելու անհրաժեշտ չափաքանակը: Ենթադրվում է աշնանը ներգրավել մինչեւ 400 կամավորի հոսպիտալի պացիենետների թվից: Պլանավորվում է մարդկանց վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները ավարտել մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ը: |armenpress.am|

 

12։57- Գերմանիայում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 498 նոր դեպք, մահացել է 12 մարդ։ Ընդհանուր առմամբ երկրում հաստատվել է վարակի 194 259 դեպք, մահացել է 8973, ապաքինվել՝ 179 100 մարդ: |aysor.am|

 

11:52- Հունիսի 30-ի դրությամբ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք, ապաքինվել է 3 մարդ: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակվել է 928, մահացել՝ 15 մարդ։ |aliq.ge|

 

10:31- Թուրքիայում հունիսի 29-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 18 մարդ։ Հաստատվել է վարակի 1.374 նոր դեպք, ապաքինվել է 1.214 մարդ: Երկրում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 198․613, իսկ մահվան՝ 5․115 դեպք։ |ermenihaber.am|

 

10:24- Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 10,3 միլիոնը, մահվան դեպքերինը` 505 հազարը, բուժվել է ավելի քան 5,2 միլիոն մարդ: ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը չի մարում, այլ, ընդհակառակը, արագ տարածվում է: ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի աճը ստիպել է մի շարք նահանգների կրկին փակել բարերը, ռեստորանները և այլ հաստատություններ, քանի որ, ըստ պաշտոնյաների, շատ մարդիկ անտեսում են առողջապահական ցուցումները՝ դիմակներ կրելու և ֆիզիկական հեռավորություն պահպանելու հետ կապված: |azatutyun.am|

 

09:39- Աշխարհի բնակչության մեծ մասը դեռեւս խոցելի է կորոնավիրուսով վարակման տեսանկյունից : Վարակի տարածումը արագացել է: Պատճառն այն է, որ երկրների մեծ մասը շուտ բացեց սահմաններն ու հանեց սահմանափակումները՝ վախենալով տնտեսական հետեւանքներից եւ ժողովրդին թողնելով անցնել բնականոն կյանքի: [ԱՀԿ ղեկավար] |armtimes.com|

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․06․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 29․06․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել