Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․07․20 (թարմացվող)
22:55 - 02 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․07․20 (թարմացվող)

17:34- Վրաստանում  վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի հաստատված 8 նոր դեպքից 6-ը միջազգային բեռնափոխադրում իրականացնող վարորդների մոտ է եղել: Նրանցից 4-ի մոտ սահմանը հատելու ընթացքում բարձր ջերմություն է նկատվել և նրանք տեղափոխվել են կլինիկա: Տեղում արագ թեստերը հաստատել են վարակը:|aliq.ge|

 

17:28- Ամերիկացի մոլեկուլային կենսաբանները հրապարակել են ՌՆԹ-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները: Փորձերը հաստատել են, որ այն մարդու մարմնին հարկադրում Է արտադրել նոր տիպի կորոնավիրուսի դեմ հակամարմիններ: |armenpress.am|

 

16:40- Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ապաքինվել է կորոնավիրուսից:  Բժիշկների խորհուրդների համաձայն, սակայն, շարունակում է պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: |tert.am|

 

15:27- Համաճարակի պայմաններում Բելառուսի առողջապահական համակարգը կանգուն մնաց, և այսօր արդեն կարելի է արձանագրել՝ մենք հաղթեցինք: [Բելառուսի նախագահ]|azatutyun.am|

 

14:43- Անցած օրվա ընթացքում Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, գրանցվել է նաև 2 ասիմպտոմ կրող, 8 պացիենտ ապաքինվել է, մահեր չեն գրանցվել: |aysor.am|

 

14:36- Իրանում կորոնավիրուսի հուլիսի 2-ի վիճակագրական տվյալները.

  • Վարակակիրների թիվն ավելացել է 2.652-ով
    Ընդհանուր՝ 232.863
  • Մահացածների թիվն ավելացել է 148-ով
    Ընդհանուր՝ 11.106
  • Ապաքինվածների թիվն ավելացել է 2.611-ով
    Ընդհանուր՝ 194.098 [Իրանում ՀՀ դեսպանություն]

 

13:42- Ղազախստանի իշխանությունները պատրաստվում են հուլիսի 5-ից երկրում երկշաբաթյա խիստ կարանտինային ռեժիմ սահմանել: Երկրում կդադարեցվի միջմարզային ավտոբուսների երթևեկությունը, հասարակական տրանսպորտի աշխատանքը կսահմանափակվի։ Զանգվածային միջոցառումների, փակ շուկաների, գեղեցկության սրահների, կինոթատրոնների և կրոնական օբյեկտների գործունեությունը նույնպես կկասեցվի։ Ծրագրվում է երեք հոգուց ավելի քաղաքացիներին արգելել միասին քայլել, ինչպես նաև սահմանափակել 65 տարեկանից բարձր անձանց տեղաշարժը։ |tert.am|

 

13:15- Երեկ FOX Business հաղորդման եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը հայտարարել է, որ նպատակ ունի ամերիկացիներին տրամադրել ֆինանսական օգնության 2-րդ փաթեթը, որն այս անգամ պետք է լինի ավելի, քան անցած անգամ տրամադրված 1 200 ԱՄՆ դոլարը։

 

12:39- Թուրքիայում հուլիսի 1-ին կորոնավիրուսից մահացել է 19 մարդ։ Հաստատվել է վարակի 1.192 նոր դեպք, ապաքինման՝ 2.311 դեպք: Ընդհանուր առմամբ՝ երկրում արձանագրվել է վարակման 201․098, իսկ մահվան՝ 5․150 դեպք։|ermenihaber.am|

 

12:05- ԱՄՆ-ում երեկ գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային 49 286 ցուցանիշ։  Նոր դեպքերի կեսից ավելին բաժին է հասնում Արիզոնա, Կալիֆորնիա, Ֆլորիդա և Տեխաս նահանգներին, որտեղ բնակվում է երկրի բնակչության 30 տոկոսը։ Վերանշյալ նահանգներում ու ևս 10  այլ նահանգում նոր դեպքերի ցուցանիշը կրկնապատկվել է։ Հունիսի սկզբին ԱՄՆ-ում օրական գրանցվում էր մոտ 22 000 նոր դեպք։ |reuters.com|

 

11:42- Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 503 նոր դեպք, մահացել է 9 մարդ: |aysor.am|

 

11:36- Շվեդիայի կառավարությունը ձևավորել է COVID-19 տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողությունները հետաքննող հանձնաժողով։ Այն կուսումնասիրի, թե կորոնավիրուսի դեմ պայքարում ինչ գործողություններ են իրականացրել կենտրոնական և մունիցիպալ իշխանությունները և թե ինչպես են շվեդները պահպանել սահմանափակող միջոցառումները։ Բացի այդ, հանձնաժողովը կգնահատի, թե արդյոք հաջողությամբ է Շվեդիան պայքարել համաճարակի դեմ: Հանձնաժողովն ստեղծվել է ընդդիմության ճնշման ներքո: |hetq.am|

 

11:30- Հուլիսի 2-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 939 է: Երկրում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 23 պացիենտ, ընդհանուր՝ 817 մարդ: |aliq.ge|

 

10:41- Աշխարհում այժմ կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութ է մշակվում: Իհարկե, ամբողջական պաշտպանության երաշխիքներ չկան, սակայն մենք հույս ունենք: Կորոնավիրուսի համավարակը ցույց է տվել, որ միջազգային հանրությունն առողջապահական ճգնաժամերի հաղթահարման հարցում համագործակցության կարիք ունի։ [ԱՀԿ ղեկավար] |tert.am|

 

09:37- Ուկրաինայի կառավարությունը փոփոխություններ է մտցրել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Ուկրաինա մուտքի և գտնվելու ժամանակավոր կարգում։ Մասնավորապես, կորոնավիրուսի զգալի տարածվածություն ունեցող երկրներից ժամանող օտարերկրացիների նկատմամբ պարտադիր ինքնամեկուսացման պայմանը կարող է չեղարկվել, եթե օտարերկրացին COVID-19-ի ախտորոշման թեստավորում է անցնում սահմանը հատելուց հետո ՊՇՌ եղանակով, և այդ թեստավորման արդյունքը բացասական է։ [Ուկրաինայում ՀՀ դեսպանություն]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․07․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․07․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել