Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․07․20 (թարմացվող)
23:01 - 07 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․07․20 (թարմացվող)

22:00- Հուլիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, եւս 23 հոգի առողջացել է: [Գնել Սանոսյան]


21:10- Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում 151 խնամվող շահառուից 55-ի  թեստի պատասխանը դրական է: Թեստը դրական է նաև 12 աշխատակցի մոտ: Կենտրոնից 37 հոգի հոսպիտալացվել է: |armenpress.am|


20:30- 2022թ-ի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով կսպասարկի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչությանը: ԲԿ-ն կառուցվում է ՀԲ ֆինանսավորմամբ, բոլոր աշխատանքները համակարգվում են ԱՆ կողմից։ [Արսեն Թորոսյան]


17։45- ԱԺ արտահերթ նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ: «Իմ քայլը» խմբակցությունը նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյան]

 

17։36- ՍԱՏՄ տեսուչներն այսօր 24 ժամով կասեցրել են հինգ տասնյակից ավելի օբյեկտների գործունեությունը ՀՀ մարզերում: Մի քանի տնտեսավարողների աշխատանքը դադարեցվել է 48 ժամով: [ՍԱՏՄ]

 

16։57- Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Էրեբունի վարչական շրջանում և «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Էական խախտումներ չեն արձանագրվել: Այսօր կասեցումներ են կատարվել Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Պարետի որոշմամբ Գեղարքունիքի մարզում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի խանութների գործունեություն: [ՇՎՏՄ]

 

13։50- Քիմ Քարդաշյանը կոչ է արել օժանդակել ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով տուժած փոքր բիզնեսին։ Նա նշել է, որ շատ փոքր բիզնեսներ հայտնում են, որ ստիպված են եղել արտադրությունը կրճատել մինչև 90 տոկոս։ |shantnews.am|

 

12։51- Մենք էլ ենք հասկանում, որ հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել, սակայն արտակարգ դրությունով պայմանավորված կանոնների պահպանումը պետք է մնա ուղիղ այնքան, որքան առկա է այս մարտահրավերը։ Հակառակ դեպքում կլինի պայթյունաձև տարածում՝ դրանից բխող ծանր ու աղետալի հետևանքներով: Մենք մարող ենք վարվել այնպես, ինչպես ուզում ենք՝ սահմանված կանոների շրջանակներում, բայց պետք է գիտակցենք նաև այդ վարքագծի ռիսկայնության աստիճանը: [Արսեն Թորոսյան]

 

12։50- Շիրակի մարզում հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 պացիենտ է բուժվում։ Ընդհանուր առմամբ մարզում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 24 դեպք։ [Շիրակի մարզպետարան]

 

12։26- Աշխարհում  այս պահին մշակվում են մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ։ Բազմիցս նշել եմ և հիմա էլ հաստատում եմ, որ վակցինաները մարդկության պատմության մեջ հայտնաբերված ամենանվտանգ բժշկական միջամտություններն են։ Մենք երկար տարիներ  որևէ կողմնակի էֆեկտ չենք ունեցել պատվաստանյութերից և աշխատելու ենք չունենալ։[Արսեն Թորոսյան]

 

11։38- Մենք կրկնակի վարակման արձանագրված դեպք չունենք։ Մենք պետք է զգույշ լինենք, որ եթե նույնիսկ վարակվել և լավացել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չենք վարակավի։ Իհարկե, մենք հույս ունենք, որ  բոլոր վարակված քաղաքացիները չեն վարակվի, կամ եթե նույնիսկ վարակվեն, ապա մյուս հիվանդությունների նման՝ երկրորդ անգամը թեթև կտանեն, բայց քանի դեռ այդ ապացուցողական բազան չկա, մենք մեզ երաշխավորված չենք կարող համարել։ [Արսեն Թորոսյան]

 

11։04- Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք:  Միևնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 2 մարդ հաղթահարել է վարակը: Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երեք հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]

 

10։55- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81(տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։46- Թարմացվել է  07.07.2020թ․ 
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -29285 (+349)
Առողջացածներ - 16907 (+605)
Փաստացի բուժվողներ -11711 
Ընդհանուր թեստեր - 125088 (+1273)
Մահվան ելքեր - 503 (+12)
Մահվան ելքեր այլ պատճառով –164 (+5) [ՀՀ ԱՆ]

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 07․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել