Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 07․07․20 (թարմացվող)
23:00 - 07 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 07․07․20 (թարմացվող)

22:10-  Ավստրալիայի իշխանությունները COVID-19-ի պատճառով վեցշաբաթյա սահմանափակումներ են մտցրել Մելբուռնում։  Հուլիսի 7-ին Վիկտորիա նահանգի վարչապետը հայտարարել է, որ մեգապոլիսի ավելի քան 5 միլիոն բնակիչ ստիպված կլինի 1,5 ամիս մնալ տանը։ Դպրոցականների մեծ մասը կվերադառնա հեռավար ուսուցման։ Ռեստորանները կաշխատեն միայն առաքման տարբերակով։ |hetq.am|


19:40- Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի մոտ կարանավիրուս է հաստատվել։ 

65-ամյա Բոլսոնարոն հանրայնորեն շարունակ նվազեցնում էր կորոնավիրուսի վտանգավորության աստիճանն ու խախտում սոցիալական հեռավորությունը, չէր կրում դիմակ անգամ նրանից հետո, երբ Բրազիլիան վարակակիրների քանակով դարձավ աշխարհում երկրորդ պետությունը ԱՄՆ-ից հետո։ Ընդհանուր առմամբ երկրում հաստատվել է հիվանդության 1,6 միլիոն դեպք, ավելի քան 65 000 մարդ մահացել է։ |The Guardian|


17։54- Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով աշխարհում սովի մատնված մարդկանց թիվը կարող է 1 միլիարդի հասնել։ Մասնավորապես՝ Աֆրիկայում և հարավային կիսագնդի այլ երկրներում COVID-19-ով վարակման դեպքերն աճում են: Welthungerhilfe- ի տվյալներով այժմ աշխարհում սովի է մատնված մոտ 821․6 միլիոն մարդ, ինչն աշխարհի բնակչության մոտ 11%-ն է: |factor.am|

 

16։34- Իտալիան դուրս է մնացել կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար երկրների առաջին տասնյակից. նրա տեղն զբաղեցրել է Իրանը: Եվրոպայի երկրների թվում տասնյակում մնացել են Մեծ Բրիտանիան եւ Իսպանիան։ ԱՄՆ-ում, որն աշխարհում առաջատարն է, վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է արդեն մոտ 3 միլիոնի, ավելի քան 130 հազար մահացածներ կորոնավիրուսի պատճառով:  Հնդկաստանում, որն զբաղեցնում է երրորդ տեղը, վարակվծների քանակն արդեն գերազանցել է 700 հազարը: |armenpress.am|

 

14։36- Իսպանիայում իրականացված հետազոտությունը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը։ 60.000 հոգու հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ 5%-ի մոտ կան հակամարմիններ, իսկ կոլեկտիվ իմունիտետի համար անհրաժեշտ է 70-90% իմունիտետ տվյալ վարակիչ հիվանդության նկատմամբ: [Արսեն Թորոսյան]

 

14։12- Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը Բրազիլիայում գերազանցել է 65 հազարը, մեկ օրում ցուցանիշն աճել է 620-ով։ Վարակվածների թիվը 24 ժամում աճել է 20 229-ով: |aysor.am|

 

13։37- Ըստ Եվրահանձնաժողովի ամառային տնտեսական կանխատեսման՝ 2020թ․ եվրոյի գոտու պետությունների միագումար ՀՆԱ-ի անկումը համավարակի պատճառով կհասնի 8,7 տոկոսի: Իր գարնանային կանխատեսման մեջ Եվրահանձնաժողովն այս տարի անկումը կանխատեսել Էր համախառն ներքին արդյունքի 7,7 տոկոսի մակարդակում։ |armenpress.am|

 

12։35- Թուրքիայում կորոնավիրուսային սահմանափակումների շրջանակում փակված զվարճանքի այգիները, զբոսայգիները, կարուսելները կրկին վերաբացվել են: Վերաբացված այգիներում պարտադիր է լինելու դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության պահպանումը: Մինչև բացումն այգիներում  ախտահանման աշխատանքներ են կատարվել։ |tert.am|

 

11։59- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 11,5 միլիոնը, մահացածներինը՝ 538 հազարը, բուժվել է ավելի քան 6,3 միլիոն մարդ: Երեկ Հունաստանը կրկին փակեց սահմանները Սերբիայի քաղաքացիների համար: Պատճառը երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացումն է։ ԱՄՆ-ում վարակի դեմ պայքարի գլխավոր համակարգողն ասել է, որ երկրում կորոնավիրուսային իրավիճակն «իսկապես բարվոք չէ» նոր դեպքերի ավելացման պայմաններում։ |azatutyun.am|

 

 

11:30- Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով մահացել է ևս 16 մարդ, ընդհանուր՝ 5․241։ Հաստատվել է վարակի 1․086 նոր դեպք։ Ընդհանուր դեպքերի քանակը 206․844 է։ |ermenihaber.am|

 

09:42- Իսրայելի իշխանությունները կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով որոշել են փակել երկրի բոլոր բարերը, ակումբներն ու մարզասրահները։ Սահմանվել է հատուկ կարգ, համաձայն որի՝ սինագոգում միաժամանակ գտնվողների թիվը չի կարող գերազանցել 19-ը։ Ռեստորաններում գտնվող այցելուների թիվն այսուհետ չի կարող գերազանցել 20-ը, իսկ դրանց բացօթյա հատվածներում կարող է գտնվել մինչև 30 մարդ։ |hetq.am|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 06․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել