Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 09․07․20 (թարմացվող)
23:04 - 09 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 09․07․20 (թարմացվող)

21։09- Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունն ԱՄՆ սահմաններից դուրս կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել իսպանական ընկերության հետ։ Ավելի վաղ արտադրության մեծացման մասին համաձայնագիր է կնքվել ԱՄՆ կառավարության հետ։ |armenpress.am|

 

20։51- Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 6509 դեպք: Վարակման ցուցանիշով ՌԴ-ն ներկա պահին 4-րդ տեղում է աշխարհում։ Վերջին մեկ օրում երկրում մահացել է 176 մարդ, համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից զոհերի թիվը 10 843 է: |tert.am|

 

20։35- Վրաստանում հուլիսի 9-ի դրությամբ գրանցված կորոնավիրուսի 5 նոր դեպքից 1-ը հայտնաբերվել է հայաստանցի վարորդի մոտ։ Հիվանդությունն ախտորոշվել է երկրորդ թեստավորման արդյունքում։ Այժմ վարակված վարորդը Բոչորիշվիլու անվան հիվանդանոցում է։ |panarmenian.net|

 

20։28- Ի պատասխան միջազգային քննադատության՝ ԱՀԿ-ն հայտարարել է անկախ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այն կուսումնասիրի կազմակերպության կողմից ձեռնարկված միջոցները՝ կապված կորոնավիրուսի հետ։ Մանդատը կմշակվի՝ համաձայնեցնելով ԱՀԿ անդամ պետությունների հետ։ |news.am|

 

19։23- Ղազախստանը հուլիսի 13-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի համազգային սգո օր է հայտարարել: Այս մասին ասել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ |news.am|

 

15։37- COVID-19-ի վարակի ներթափանցումն ու տարածումը կանխելու նպատակով, խորհուրդ է տրվում ԵԱՏՄ մաքսային անցակետերում տեղադրել, այսպես կոչված, «մուտքային զտիչներ»՝  ջերմաչափման համար, աշխատակիցներին տրամադրել անձնական պաշտպանության միջոցներ և ձեռնոցներ, ինչպես նաև ապահովել ձեռքերի հակաբակտերիալ միջոցների մշտական առակայությունը, իրականացնել համակարգված կանխարգելիչ ախտահանման միջացառումներ, պահպանել սոցիալական հեռավորության սկզբունքները, կիրառել մեկանգամյա օգտագործման սպասք, օդափոխել տարածքը և այլն: |hetq.am|

 

15։21- Չնայած վիրուսի տարածմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ դպրոցները պետք է վերաբացվեն։ Նա սպառնացել է ոչ միայն ճնշումներ գործադրել նահանգային իշխանությունների վրա, այլ նաև կրճատել այն դպրոցների դաշնային ֆինանսավորումը, որոնք կհրաժարվեն վերաբացվել ու աշխատել սովորական ռեժիմով։ Նյու Յորքի նահանգապետն ասել է, որ դպրոցների վերաբացումը նահանգների որոշման հարց է, և նախագահը լիազորություն չունի բացելու դպրոցները։ |azatutyun.am|

 

12։48-  Հուլիսի 9-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 968 է: Բուժվել է ևս 3 պացիենտ, ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 844 մարդ: Վարակից երկրում մահացել է 15 մարդ: |aliq.ge|

 

10։48- Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը հայտարարել է, որ կառավարությունը տնտեսությանը կհատկացնի լրացուցիչ 30 միլիարդ ֆունտ ստերլինգ (36.7 միլիարդ դոլար) կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու համար։ |reuters.com|

 

10։31-  Թուրքիայում հուլիսի 8-ին կորոնավիրուսից մահացել է 22 մարդ, հաստատվել է կորոնավարակի 1.041 նոր դեպք, գրանցվել է ապաքինման 2.219 դեպք: Մինչև օրս երկրում համավարակից ապաքինվել է 187.511 մարդ, արձանագրվել է վարակման 208․938 և մահվան 5․282 դեպք։ |ermenihaber.am|

 

10։02- Երկրորդ գիշերն է՝ Սերբիայում բողոքում են հակահամաճարակային խիստ սահմանափակումների վերականգնման դեմ: Բելգրադում մարդիկ հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ՝ դեմ արտահայտվելով պարետային ժամի վերադարձին: Ուզբեկստանում հուլիսի 10-ից խստացվում են սահմանափակումները․ հիվանդանոցներում այլևս տեղեր չկան:  |azatutyun.am| 

 

08։48- Հուլիսի 8-ի դրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը, ավելի քան 130 000 մարդ մահացել է։ |nbcnews.com|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 08․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել