Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 08․07․20 (թարմացվող)
22:50 - 08 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 08․07․20 (թարմացվող)

19:50- Կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 098 հազար 237 հաստատված դեպք կա: 
2-րդ տեղում է Բրազիլիան, որտեղ դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 674 հազար 655-ի։
Շրջանցելով Ռուսաստանին՝ վարակվածների թվով 3-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 750 հազար 580 է։
4-րդ տեղում ՌԴ-ն է, որտեղ ընդհանուր առմամբ վարակվել է 700 հազար 792 մարդ: 
Հաջորդ տեղում Պերուն է, որն առանձնանում է 309 հազար 278 ընդհանուր դեպքով:
Իսպանիային շրջանցել է Չիլին՝ հայտնվելով 6-րդ տեղում. հաստատված դեպքերի թիվը 301 հազար 019 է։ |armenpress.am|


16։08- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մեկ ամսվա ընթացքում զգալիորեն կբարելավվի համավարակի դեմ պայքարի գործադրվող ջանքերի շնորհիվ: Նրա խոսքով՝  որոշ նահանգներում սկզբնական բարելավումներից հետո իրոք տեղի են ունեցել հիվանդացության նոր բռնկումներ, բայց պատվաստանյութի հայտնվելով՝ շատ շուտով կլիեն լավ վիճակում։ |armenpress.am|

 

14։38- Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հաստատված վարակակիրների թիվն ավելացել է 6.562-ով և հասել 700.792-ի: Մեկ օրում մահվան ելքով դեպքերի թիվն ավելացել է 173-ով: Վարակից երկրում ընդհանուր մահացել է 10.667 մարդ։|tert.am|

 

14։08- Բուլղարիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 188 դեպք է արձանագրվել, ընդհանուր՝ 6․102։ Վերջին 24 ժամում վարակից մահացել է չորս պացիենտ, ընդամենը արձանագրված է 254 մահ: |armenpress.am|

 

13։14- ԱՀԿ-ում քննարկել են կորոնավիրուսի՝ օդով փոխանցման հնարավորությունը: Առաջիկա շաբաթներին կհրապարակվի տեղեկատվություն։ |armenpress.am|

 

13։01- Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը մոտ 11,8 միլիոն է, հիվանդությունից մահացածներինը՝ ավելի քան 544 հազար, բուժվել է մոտ 6,5 միլիոն մարդ։ Դեպքերի թվով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը, իսկ Ռուսաստանը հիմա 4-րդ տեղում է: |azatutyun.am|

 

12։36- Լույս հուլիսի 8-ի գիշերը Բելգրադի կենտրոնում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ: Պատճառը Սերբիայում կորոնավիրուսի տարածման պատճառով նոր սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու պլանն է: Ցուցարարները կարողացել են թափանցել խորհրդականի շենքի սրահ, հրկիզել են ոստիկանական երեք ավտոմեքենա։ |armenpress.am|

 

12։04- Հուլիսի 8-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք, առողջացել է ևս 3 պացիենտ: Ընդհանուր առմամբ՝ երկրում կորոնավիրուսով վարակվել է 963, մահացել՝ 15 մարդ։ |aliq.ge|

 

10։31- Թուրքիայում հուլիսի 7-ին կորոնավիրուսից  մահացել է 19 մարդ։   1 օրում կատարված 50․545 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.053 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 19 դեպք, իսկ ապաքինման 2.297 դեպք:

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 207․897, իսկ մահվան 5․260 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 733.218-ի։[Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջա]

 

09։41- Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մինչև ուրբաթ պարետային ժամ կմտցնի՝ կապված Բելգրադում կորոնավիրուսի վարակի վատթարացման հետ։ Երկիրը պատրաստվում է կորոնավիրուսի նոր ալիքի, այդ պատճառով որոշվել է կորոնավիրուսով վարակվածների համար կառուցել երկու մեծ հիվանդանոց, իսկ երկրի բնակիչներին կտրամադրվի տասը մոդուլային հիվանդանոց։ |news.am|

 

09։27- Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 30 000-ին, հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 7600 վարակակիր։ Համաճարակի սկզբից երկրում 29 933 մարդ է մահացել։ |tert.am|

 

09։18- ԱՄՆ նախագահ Թրամփի ադմինիստրացիան պաշտոնապես տեղեկացրել է ԱՀԿ-ին, որ երկիրը դուրս է գալիս կազմակերպության կազմից։ Որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտնում 2021թ․ հուլիսի 6ին, քանի որ, ըստ կանոնակարգի, կազմակերպությունից վերջնականապես դուրս գալու համար սահմանված է մեկ տարվա ժամկետ։ |cbsnews.com|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 09․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 07․07․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել