Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․08․20 (թարմացվող)
23:15 - 03 օգոստոսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․08․20 (թարմացվող)

20:40- Վերջին մեկ օրում Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի 25 800 նոր դեպք: Մինչ օրս երկրում գրանցվել է COVID-19-ի 2 733 677 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել 94 104 մարդ, ապաքինվել՝ 1 883 677-ը։ |aysor.am|


14։28- Ադրբեջանում երեկ գրանցվել է կորոնավիրուսի 286 նոր դեպք: Ընդհանուր հաշվով երկրում կորոնավիրուսով վարակվել է 32,443 մարդ: Ադրբեջանում նոր կորոնավիրուսից մահացել է 462 հիվանդ: Մինչև օգոստոսի 31-ը երկրում գործում է կարանտինի ռեժիմ։ |azatutyun.am|

 

12։39- Ըստ ԱՀԿ նոր զեկույցի՝ հուլիսը եղել է կորոնավիրուսի ընթացքում վատագույն ամիսը: Մոտավորապես նույնքան դեպք գրանցվել է համավարակի առաջին վեց ամսվա ընթացքում: Ըստ ԱՀԿ-ի՝ համավարակը շարունակում է արագացնել տարածման տեմպերը. վարակման դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր վեց շաբաթը մեկ: |tert.am|

 

12։19- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 18,1 միլիոնին, մահացության ցուցանիշը գերազանցել է 689 հազարը, հիվանդությունից ապաքինվել է մոտ 10,7 միլիոն մարդ: ԱՄՆ-ը մտել է համաճարակի նոր փուլ, Եվրոպայում ավելի դժվար կլինի վերականգնել խիստ սահմանափակումները: Իսպանիայում այս ամառը ամենավատն են համարում տուրիզմի տեսանկյունից։ |azatutyun.am|

 

11։54- Նորվեգական Roald Amundsen կրուիզային նավի անձնակազմի 36 անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նախօրեին նավը լքած 60 հյուր կարանտինային ռեժիմում է, այժմ նավի վրա մարդ չկա։ |tert.am|

 

11։26- Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր քանակն այս պահին 1,179 է: 4 պացիենտ առողջացել է․ ապաքինվածների ընդհանուր թիվը երկրում 959 է: Կարանտինում 6,919 մարդ է: |aliq.ge|

 

10։30-  Թուրքիայում օգոստոսի 2-ին կորոնավիրուսից մահացել է 15 մարդ, հաստատվել է վարակի 987 նոր դեպք, ապաքինվել է ևս 978 մարդ: Երկրում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է վարակման 232,856 դեպք, մահվան՝ 5,728։ |ermenihaber.am|

 

10։24- Կոսովոյի վարչապետը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Նա նշել է, որ ոչ մի ախտանիշ չունի՝ թեթեւ հազից բացի՝ հավելելով, որ առաջիկա երկու շաբաթը մեկուսանալու է եւ իր պարտականությունները կատարելու է տնից։ |news.am|

 

09։28- Ավստրալիայի Վիկտորիա նահանգում հայտարարվել է աղետի ռեժիմ։ Վերջին օրերի ընթացքում այնտեղ արձանագրվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք։ Նահանգի կենտրոն Մելբուրնում ներդրվել են սահմանափակումներ, ըստ որի՝ բնակիչներին թույլատրվում է տներից դուրս գալ միայն սնունդ ձեռք բերելու կամ սպորտով զբաղվելու համար։ Սահմանափակումները կգործեն առնվազն 6 շաբաթ։ |hetq.am|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․08․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել