Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․08․20 (թարմացվող)
23:13 - 03 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․08․20 (թարմացվող)

20:50- Պարետի նոր որոշմամաբ թույլատրվել է լողավազանների գործունեությունը։ Սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար։
✅Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն: 
 ✅Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։
✅ Ամեն այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ գրանցում կատարելով գրանցամատյանում։
✅Օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ։ 
✅Մարզասրահում անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1
հոգու առկայություն: Մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա:


17:13-  «Վերակենդանացման տերարիումներում», որտեղ Covid-ի անտեսանելի ու վտանգավոր մասնիկները ամենուրեք են, փշրվում են օրերով ուսումնասիրածս՝ բարձր ռիսկային գոտիներում լուսանկարելու ինքնապաշտպանական ցուցումները: Խցիկի քրտնող անցքից բացվում են հիվանդասենյակները, երևում մահճակալներին տառապող մարդկանց մարմինները: Շնչառական սարքերից դուրս եկող խորը ներշնչելու և արտաշնչելու ձայնը գուժում է հիվանդության տառապանքի չափը: [Նազիկ Արմենակյան] |4plus.am|

 

14:00- Օգոստոսի 3-ի դրությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում բուժման մեջ է 14 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 39-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են:

 

13:13- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմը և մի շարք գերատեսչություններ օրենսդրական փոփոխություններ են մշակում, որպեսզի հնարավոր լինի այս ամիս չերկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը: Այս պահին քննարկումներն ընթանում են, և հստակ ժամկետ չկա, թե նախագծերի փաթեթը երբ հանրային քննարկման կներկայացվի: |hetq.am|

 

12։08- Ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը։ Ուսումնասիրվել են 52,196 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Միջոցառման շահառու են 13,454-ը: 2020թ. հուլիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 12,857-ը: Բոլոր դիմումներին ընթացք է տրվել և փոխանցվել է շուրջ 2.6 մլրդ դրամ: [ՊԵԿ]

 

11։33- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: 12 քաղաքացի ապաքինվել է։ Մինչ այսօր վարակն ախտորոշվել է 243 մարդու մոտ։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։51- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։39- Թարմացված 03.08.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 39102 (+52)
Առողջացածներ - 29861 (+11)
Փաստացի բուժվողներ -8251
Ընդհանուր թեստեր - 167095 (+394)
Մահվան ելքեր - 762 (+8)
Մահվան ելքեր այլ պատճառով –228 [ՀՀ ԱՆ]

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․08․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել