Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․08․20 (թարմացվող)
17:52 - 06 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․08․20 (թարմացվող)

17։32- Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար.
1․ ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ,
2․ խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ,
3․ տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։ Ըստ այդ տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ։ [ԿԳՄՍՆ]

 

15։51-  Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության՝ կորոնավիրուսով վարակված սաներն ու աշխատակիցներն առողջացել են, նոր դեպքեր էլ չեն գրանցվել։ |factor.am|

 

11։42- Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է, բայց ամենօրյա նոր դեպքերի հայտնաբերման թվերը շարունակում են  բարձր մնալ: Մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է: Այս առումով մարտավարութան որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել, և եթե նախկինում հոսքերը մեծ էին, հիմա ԱՆ-ն ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային տեղեր, խմբեր, գործարաններ սեփական նախաձեռնությամբ կգնա և ախտորոշում կիրականացնի, և սա  հնարավորություն կտա ինչ-որ ձևով հաղթահարել համաճարակը։ [Նիկոլ Փաշինյան] 

 

11։36- Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Ապաքինվել է 12 քաղաքացի: Առ այսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11։12- Նախորդ օրվա դրությամբ ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68 պացիենտ, ծանր վիճակում գտնվող 300 պացիենտ։ [Նիկոլ Փաշինյան]

 

10։54- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։49- Թարմացված 06.08.2020թ․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 39819 (+233)
Առողջացածներ - 31556 (+706)
Փաստացի բուժվողներ -7263
Ընդհանուր թեստեր - 171600 (+1588)
Մահվան ելքեր - 772 (+2)
Մահվան ելքեր այլ պատճառով –228 [ՀՀ ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 06․08․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․08․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել