Կայքի միջոցով օգտակար տեղեկատվություն կհասցնենք հայրենադարձվել ցանկացողներին. Զարեհ Սինանյանը ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքը
 |tert.am|
21:01 - 02 սեպտեմբերի, 2020

Կայքի միջոցով օգտակար տեղեկատվություն կհասցնենք հայրենադարձվել ցանկացողներին. Զարեհ Սինանյանը ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքը |tert.am|

tert.am: Կայքի միջոցով արել և անելու ենք ամեն բան, որ օգտակար, մատչելի և հասանելի տեղեկատվություն հասցնենք ոչ միայն գրասենյակի գործունեության, այլև տեղեկատվություն սփյուռքահայության, ինչպես նաև հայրենադարձվել ցանկացողների համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնելով Սփյուռքի գոծերի գլխավոր հանձնակատարի նորաստեղծ կայքը՝ diaspօra.gov.am-ը, հայտարարեց Զարեհ Սինանյանը:

«Փորձել ենք ներգրավել նաև որոշ նորարարական մոտեցումներ, օրինակ՝ մեր կայքը մեր պետական կառավարման համակարգում միակն է, որն ընձեռնում է նամակագրության հնարավորություն: Կարող են հարցերը գրել, և մենք հնարավորինս կարճ ժամկետում օնլայն ռեժիմով կպատասխանենք»,-ասաց նա:

Կայքում առկա է նաև քարտեզ, որում ներկայացված են սփյուռքի բոլոր խոշոր համայնքները՝ ինֆորմացիա մոտ 80 համայնքի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել