Ստեղծվել է քաղաքապետին կից նոր, 15 հոգանոց սոցիալական խորհուրդ. ովքեր են դրա կազմում եւ ինչ են անելու |armtimes.com|
16:40 - 16 սեպտեմբերի, 2020

Ստեղծվել է քաղաքապետին կից նոր, 15 հոգանոց սոցիալական խորհուրդ. ովքեր են դրա կազմում եւ ինչ են անելու |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետին կից այս տարի առաջին անգամ ձեւավորվել է «Սոցիալական աջակցության տրամադրման խորհուրդ»: Սա այն խորհրդատվական մարմինն է, որը պիտի աջակցի քաղաքապետին՝ որոշելու աջակցության ծրագրերն ու դրա տրամադրման ձեւը:

Այն ստեղծվել է սոցիալական ոլորտի բարեփոխումների շրջանակում, սոցիալական աջակցության տրամադրումն արդյունավետ իրականացնելու նպատակով: Նպատակն է նաեւ, որ ծրագրերի տրամադրումը մեկ անձի որոշման արդյունք չլինի՝ չնայած խորհրդի անդամներին իր որոշմամբ, 1 տարի ժամկետով, նշանակում է Երեւանի քաղաքապետը:

15 հոգուց բաղկացած խորհրդի կազմում 4-ը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ են, 3-ը՝ ավագանու անդամներ, 2-ը՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, 3-ը՝ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, իսկ 3-ը` անհատ փորձագետներ: 

Խորհրդի նախագահն է Երեւանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Կազմում են՝

Լուսինե Հովհաննիսյան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետ

Տաթեւիկ Ավետիսյան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության սոցիալական պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող

Քրիստինե Ավետիսյան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի պետ

Անի Խաչատրյան՝ Երեւան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցություն

Գայանե Վարդանյան՝ Երեւան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցություն

Միքայել Մանրիկյան՝ Երեւան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

Ոսկան Ղազարյան՝ Վորլդ Վիժեն Հայաստան ՄԲԿ սոցիալական ծրագրերի համակարգող

Աննա Եղիազարյան՝ «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության գլխավոր քարտուղար

Աննա Գրիգորյան՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ սոցիալական ծրագրերի զարգացման ղեկավար

Անահիտ Մելքումյան՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի շահերի պաշտպան

Անահիտ Հայրապետյան՝ ՄԱԿ փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու

Ռոզա Սոլոմոնյան՝ Մանկական զարգացան հիմնադրամ սոցիալական աշխատող

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետ, խորհրդի անդամ Լուսինե Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի հետ զրույցում հայտնեց, որ նորաստեղծ այս մարմինը զբաղվելու է միայն անհատական ծրագրերի եւ աջակցության տրամադրման գործընթացով: «ՏԻՄ օրենքով սեփական լիազորությունների շրջանակում կամավոր լիազորությունները սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է իրականացվի ավագանու հաստատած կարգով եւ համապատասխան չափորոշիչներով: Իսկ այդ կամավորի կարգի շրջանակում մենք նախաձեռնեցինք ստեղծել այս խորհուրդը, որպեսզի սոցիալական աջակցությունն ավելի հասցեական եւ ըստ կարիքի տրամադրվի»,- հայտնեց նա:

Հովհաննիսյանը նաեւ նշեց՝ խնդիր են դրել, որպեսզի վարչական շրջանի ղեկավարներն ինքնուրույն չորոշեն, թե ում եւ ինչ օգնություն են հատկացնելու.  «Ենթադրենք հաշմանդամություն ունեցող 10 անձի տալու են անկողնային պարագաներ եւ բլենդեր, բայց արդյո՞ք այդ մարդիկ առաջնայինը դրա կարիքն ունեն: Սոցիալական աշխատողները կլինեն տվյալ ընտանիքներում, կգնահատեն նրանց կարիքներն ու ըստ այդմ կներկայացնեն խորհրդի կազմին»:

Խորհրդի անդամը շեշտեց՝ իրենք տալու են միայն բազմամասնագիտական կարծիք, թե տվյալ ծրագիրը որքանով օգտակար կլինի տվյալ ընտանիքի համար, երկարաժամկե՞տ աջակցություն է պետք, թե՞ կարճաժամկետ եւ այլն:

«Նախկինում սոցիալական աջակցությունը շահառուի կարիքներից ելնելով չի եղել, թիրախը չի ընտրվել, ում ինչ ուզել, տվել են: Հիմա սոցիալական աջակցությունը պետք է շատ հիմնավոր լինի եւ լուծվեն առաջնային պահանջները: Բազմաթիվ ծրագրեր կարող ենք անել, որը կարող ենք իրագործել նաեւ հասարակական կազմակերպությունների հետ»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել