2022թ.-ին Արցախի ԱԺ նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի բերդաքաղաք Շուշի
10:55 - 19 սեպտեմբերի, 2020

2022թ.-ին Արցախի ԱԺ նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի բերդաքաղաք Շուշի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
 
«Հարգելի ՛ հայրենակիցներ
2022թ.-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի բերդաքաղաք Շուշի:

Ուրախ եմ, որ Խորհրդարանի ամբիոնից շաբաթներ առաջ հնչեցրած առաջարկիս ի պատասխան արդեն ստացել եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արդարություն» խմբակցությունների դրական արձագանքը: Կարծում եմ՝ ԱԺ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց գործընկերների դիրքորոշմանը:
 
Շուշի կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում քննարկել ենք այն հնարավորությունը, որ Խորհրդարանին հատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները, հանձնարարականիս համաձայն, կվերսկսվեն շուտով:
 
Կարծում եմ՝ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ մեր պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն»:
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել