Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․09․20 (թարմացվող)

14:00- Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 265 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 4664 է: Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 54 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1759 մարդ: Վարակից երկրում մահացել է 27 մարդ: |aliq.ge|

 

13:10- Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ կտրուկ աճել է բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխաների թիվը՝ հասնելով գրեթե 1,2 միլիարդի։ Սրա մասին է խոսվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի նոր վերլուծության մեջ։ Վերլուծության մեջ ներառված երկրներում մինչև կորոնավիրուսային համավարակը երեխաների 45%-ը ծայրահեղ խոցելի են եղել առնվազն մեկ չափելի դրսևորման ուղղությամբ։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ներդրված արգելափակումները միլիոնավոր երեխաների ավելի խորը աղքատության մեջ են գցել։ |forrights.am|

 

13:00-  Թուրքիայում սեպտեմբերի 24-ին կորոնավիրուսից մահացել է 74 մարդ։ 1 օրում հաստատվել է կորոնավարակի 1․721 նոր դեպք, գրանցվել է ապաքինման 1.241 դեպք: Մինչև օրս համավարակից ապաքինվել է 271.964 մարդ, արձանագրվել է վարակման 309.790 և մահվան 7․785 դեպք։ |ermenihaber.am|

 

12:10-  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսն անվանել է «թիվ մեկ սպառնալիքն» աշխարհում:  Ողջ աշխարհում նոր դեպքերի թիվը շարունակում է աճել և անցել է 32 միլիոնից, համաճարակի զոհերի թիվը մոտենում է 982 հազարին: Նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: Կանադայի վարչապետը հայտարարել է համաճարակի երկրորդ ալիքի մասին, որը կարող է շատ ավելի մեծ լինել, քան գարնանը: |azatutyun.am| 

 

10:05- Բրազիլիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել է ամենամյա կառնավալը։ Բրազիլիան աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից է․ վերջին տվյալներով երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 659 909 դեպք, որոնցից 139 883-ը՝ մահվան ելքով։ |tert.am|

 

10:03-  Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով: Ավելի վաղ կորոնավիրուսով էր վարակվել նաև «Միլանի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ պաշտպան Լեոնարդո Դուարտեն: Երկու ֆուտբոլիստներն էլ բաց կթողնեն իրենց թիմի առաջիկա հանդիպումները: |armtimes.com|

 

10:00- Մոսկվայում վարակված անձանց հոսպիտալացման կտրուկ աճ է գրանցվում։ Սա այն մասին է խոսում, որ իրավիճակն, իրոք, բարդանում է: Եվ, իհարկե, մեզ անհրաժեշտ է առաջին հերթին զգույշ լինել, երկրորդը՝ խստորեն հետևել բժշկական ցուցումներին։ [Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին] |tert.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․09․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․09․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն