Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հիմնարար հարցերի շուրջ․ Վաշինգտոնում ՌԴ դեսպան
17:09 - 17 հոկտեմբերի, 2020

Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հիմնարար հարցերի շուրջ․ Վաշինգտոնում ՌԴ դեսպան

Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հիմնարար հարցերի շուրջ։ Այս մասին շաբաթ օրը ռուսական «Առաջին ալիքի» «Большая игра» հաղորդման եթերում հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը, հայտնում է ТАСС-ը։

«Հաճելի անակնկալ էր, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախագահների համատեղ հայտարարությունը տարածվեց։ Այնքան քիչ իրադարձություններ կան, երբ ամերիկյան և ռուսական դիրքորոշումները համընկնում են։ Մենք կողմերին կոչ ենք արել դադարեցնել կրակը և ամեն ինչ տեղափոխել դիվանագիտական ​​դաշտ», - ասել է դեսպանը։

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել