Օրենքով այնպես է, որ եթե ՀՀ քաղաքացի չես, զորակոչել չենք կարող․ Արծրուն Հովհաննիսյան
22:34 - 17 հոկտեմբերի, 2020

Օրենքով այնպես է, որ եթե ՀՀ քաղաքացի չես, զորակոչել չենք կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Քաղաքում ամեն օր հանդիպում եմ տղաների և աղջիկների, որոնք խնդրում են, որ զինվորագրենք իրենց։ Ժամանակին ոմանք չեն ծառայել տարբեր պատճառներով, բայց հիմա շատ են ուզում և գնում են զինկոմիսարիատներ, իսկ օրենքը թույլ չի տալիս, և նրանք մերժվում են։ Նաև օրենքով այնպես է, որ եթե ՀՀ քաղաքացի չես, զորակոչել չենք կարող։ Չենք կարող այսքանից հետո չհաղթել։ Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ՀԱՊԿ-ի միջամտությանը դիմելու հարցին Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մենք մեր ՀՕՊ-ի հարցերը ինքներս լուծում ենք։ Մենք ինքներս ենք մեր կռիվը մղելու, մեր հայրենիքը պաշտպանելու։ Մեզ կարող են օգնել մեր ընկերները, մեր դաշնակիցները, բայց մեր փոխարեն չեն կռվելու»։

Պն ներկայացուցիչը ասաց, որ հակառակորդին հասցվում են այն հարվածները, որոնք անհրաժեշտ են։

«Ինչո՞ւ է թվում, որ ինչ-որ հարվածից հետո Ադրբեջանը պիտի դադարեցնի։ Մենք շատ հաճախ մտածում ենք մեր չափորոշիչներով, որ եթե մենք ազդենք այս կետի վրա, պատերազմը կավարտվի, բայց դիմացինն այդպես չի մտածում, դիմացինը միգուցե իր  զորքի 99%-ն էլ կորցնի և շատ բաներ կորցնի, բայց, միևնույնն է, հանուն իր սեփական իշխանության՝ կանգ չառնի, հանուն սեփական փառասիրության՝ կանգ չառնի, այնպես որ, միշտ չէ, որ մեր ուզածով կարող են զարգանալ սցենարները»,- ավելացրեց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել