Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կրկին դատարան չբերվեց, նիստն անցավ հեռավար
 |armtimes.com|
19:50 - 03 փետրվարի, 2021

Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կրկին դատարան չբերվեց, նիստն անցավ հեռավար |armtimes.com|

armtimes.com: Լուսանկարում՝ փաստաբան Արայիկ Զալյանը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը: Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը կրկին դատարան չբերվեց, իսկ դատական նիստն անցավ հեռավար:

Ամբաստանյալը գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարան և խնդրել, որ նիստն անցկացվի ռազմաբազայի տարածքում, կամ իր ներկայությունն ապահովվի տեսակապի միջոցով՝ որպես հիմնավորում ներկայացնելով կորոնավիրուսի ռիսկը:

Համավարակով պայմանավորված լրագրողների մասնակցությունը ևս չթույլատրվեց: Լրագրողների հետ զրույցում տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը նշեցին, որ ամբաստանյալների դատական նիստին հեռավար մասնակցելու կարգ, որպես այդպիսին, սահմանված չէ: Չի բացառվում, որ բողոքարկեն որոշումը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը նաև տեղեկացրեց, որ դատական նիստին ուսումնասիրվելու էին գործով եղած գրավոր ապացույցները, բայց քանի որ դրանք լիարժեք թարգմանված ու ամբաստանյալին ներկայացված չեն եղել, դատական նիստը հետաձգվել է: Ըստ Զայանի, նախաքննության փուլում բոլոր ապացույցներն անբաստանյալին հասանելի լեզվով պետք է ներկայացվեն:

Դատական հաջորդ նիստի օր է նշանակվել փետրվարի 22-ը:





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել