Մայիսի 10-ին կրկին կգումարվի ԱԺ հատուկ նիստ՝ վարչապետի ընտրության հարցով |armtimes.com|
15:51 - 03 մայիսի, 2021

Մայիսի 10-ին կրկին կգումարվի ԱԺ հատուկ նիստ՝ վարչապետի ընտրության հարցով |armtimes.com|

armtimes.com: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերի համաձայն` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասվում է Միրզոյանի հայտարարությունում: 

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար խորհրդարանը պետք է արձակվի: Դրա համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չընտրի: Այսօր տեղի ունեցած հատուկ նիստում Փաշինյանը վարչապետ չընտրվեց: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել