ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Աֆղանստանում խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը |armenpress.am|
10:15 - 10 սեպտեմբերի, 2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Աֆղանստանում խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նշել Է Աֆղանստանում խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը՝ դատապարտելով երկրի փոխնախագահ Ամրուլա Սալեհի դեմ կատարված մահափորձը:

Սեպտեմբերի 9-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել միջազգային հանրակցության վարչական ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում Է այսօր Քաբուլում կատարված հարձակումն առաջին փոխնախագահ Ամրուլա Սալեհի պաշտոնական ավտոշարասյան դեմ, որի հետեւանքով զոհվել եւ տուժել են տասնյակ խաղաղ բնակիչներ»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է համաշխարհային կազմակերպության կայքում:

Նշված Է, որ Գուտերիշը վերստին հավաստում Է ՄԱԿ-ի հանձնառությունն «աջակցելու Աֆղանստանի ժողովրդին եւ կառավարությանն այդ կարեւոր նախաձեռնության»՝ դիվանագիտության միջոցով իրադրության կարգավորման հարցում:

Պայթյունը որոտացել Է սեպտեմբերի 9-ին Քաբուլի կենտրոնում փոխնախագահի ավտոշարասյան ընթացքի ճանապարհին: Սալեհի խոսքով՝ նա ինքը լրջորեն չի տուժել՝ ստանալով դեմքի ոչ մեծ այրվածքներ եւ ձեռքի վնասվածք: Ինչպես հայտնել Է տեղական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների, առնվազն 10 մարդ զոհվել Է, եւս 15-ը՝ վիրավորվել: Հարվածի ալիքից լրջորեն տուժել են մերձակա շենքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել