«Թալիբանը» հույս ունի, որ Թրամփը կվերընտրվի, եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը |armenpress.am|
10:50 - 11 հոկտեմբերի, 2020

«Թալիբանը» հույս ունի, որ Թրամփը կվերընտրվի, եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» արմատական շարժումը հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կվերընտրվի եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը:

«Մենք հուսով ենք, որ (Թրամփը) կհաղթի ընտրություններում եւ Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայությունը կավարտվի»,- հոկտեմբերի 11-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:

Թրամփի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Թիմ Մերթաուն գերադասել Է զերծ մնալ նման աջակցությունից: «Թալիբանը» պետք Է իմանա, որ նախագահը միշտ կպաշտպանի ամերիկյան շահերը ցանկացած միջոցներով»,-ասել Է նա: Արմատականների մի այլ ներկայացուցիչ նշել Է, որ Թրամփը «շատ ավելի ազնիվ եղավ» շարժման հետ, քան իրենք ենթադրում Էին:

Ինչպես ավելի ուշ տեղեկացրել Է Աֆղանստանի Tolonews հեռուստաալիքը, Մուջահիդն ինքը, մեկնաբանելով հրապարակումը, հետագայում հայտարարել Է, թե CBS-ը սխալ Է մեկնաբանել իր ասածները: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ ամերիկացի զինծառայողները կարող են Աֆղանստանից վերադառնալ մինչեւ տարեվերջ: Փետրվարի 29-ին Դոհայում ԱՄՆ-ը եւ «Թալիբանն» ստորագրել են հաշտության համաձայնագիր:

Ըստ համաձայնությունների՝ Մացյալ Նահանգները, նրա դաշինակիցները եւ կոալիցիան մտադիր են 14 ամսվա ընթացքում դուրս բերել բոլոր զորքերն Աֆղանստանից: Իրենց հերթին թալիբները երաշխավորում են, որ իրենց երկրի տարածքը չեն օգտագործի այնպիսի գործողությունների համար, որոնք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել