2021-ին Սերբիայի տնտեսական տարածքում Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն․ Խաչատրյան
 |armtimes.com|
17:28 - 05 նոյեմբերի, 2020

2021-ին Սերբիայի տնտեսական տարածքում Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն․ Խաչատրյան |armtimes.com|

armtimes.com: 2021-ին ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ երկրների եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ 3 երկիր՝ ՌԴ-ն, Բելառուսը եւ Ղազախստանը, արդեն իսկ ունեին ազատ առեւտրի երկկողմ համաձայնագրեր Սերբիայի հետ, եւ այս բազմակողմ համաձայանագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս միանալով արտոնյալ ռեժիմին՝ առեւտրի մասով մեզ համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել Սերբիայի տնտեսական տարածքում»,- ասաց նախարարը:

Խաչատրյանի խոսքով՝ մյուս առանձնահատկությունն այն է, որ այդ միացման գործընթացում ունեցել են որոշակի քվոտային առանձնահատուկ կարգավորումների հնարավորություն. «Այդտեղ մեզ համար առավելապես բարենպաստ ռեժիմ ենք պայմանավորել հատկապես այն ապրանքատեսակների գծով, որոնցով առանձնահատուկ մրցունակ է Հայաստանի տնտեսությունը»:

Նախարարը նշեց, որ խոսքն ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի համար արտահանման պայմաններն են: 

 

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել