Սոֆյա Հովսեփյանը որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից
10:06 - 09 հունվարի, 2021

Սոֆյա Հովսեփյանը որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից

Սոֆյա Հովսեփյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և կգործի որպես անկախ պատգամավոր: 

«Սիրելի՛ հայրենակիցներ, որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր: Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո:

Սա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում, այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը: Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից:

Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը: Միևնույն ժամանակ, ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել, սակայն վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենաք»,- գրել է նա: 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել