ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Արմավիրի դպրոցներում, դեղատներում, գրասենյակներում և առևտրի կենտրոններում
20:23 - 29 հունվարի, 2021

ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Արմավիրի դպրոցներում, դեղատներում, գրասենյակներում և առևտրի կենտրոններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի(ԱԱՏՄ) արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները ուշադրության տակ են վերցրելդպրոցներում, դեղատներում, գրասենյակներում և առևտրի կենտրոններում Covid-անվտանգության նորմերի պահպանումը։

Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները ուժեղացված ստուգայցի ընթացքում արձանագրած թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ որոշ կազմակերպությունների հանձնարարականներ են տվել։

ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցերին զուգահեռ իրականացրել են իրազեկման և խորհրդատվության աշխատանք, փակցրել են իրազեկման թերթիկներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել