ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել Սյունիքի և Շիրակի մարզերի համայնքապետարաններում, դպրոցներում ու պոլիկլինիկաներում
22:48 - 05 փետրվարի, 2021

ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել Սյունիքի և Շիրակի մարզերի համայնքապետարաններում, դպրոցներում ու պոլիկլինիկաներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային և հարավային տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում, ինչպես նաև Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքում, Ախուրյան խոշորացված համայնքում և Պեմզաշենում:

Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը:

Տեսչականի աշխատակիցների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող համայնքապետարաններում, պոլիկլինիկաներում, դեղատներում, դպրոցներում, մանկապարտեզներում, գրասենյակային փակ տարածքներում, ինչպես նաև մանրամեծախ առևտրի կենտրոններում։ Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Արձանագրվել են որոշ խախտումներ դիմակների ոչ պատշաճ կրման հետ կապված։

Ընդհանուր առմամբ մասնագետների առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրել։ Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված նորմերի պահպանմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել