Հրապարակվել է սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրություն

11:47 - 20 ապրիլի, 2021

ՀՀ Անվտանգության խորհուրդը հրապարակել է 2020 թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրություն։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։

Այս հայտարարության առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 19-ի հայտարարության այդ կետը` 4-րդ օրը պատերազմը դադարեցնելու մասին, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս հայտարարությունից հետո Անվտանգության խորհուրդը հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթեր, ինչից հետո ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել է ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին՝ անհապաղ նախաձեռնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ 

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել