Առաջարկվում է օրենքով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը |armenpress.am|
19:41 - 06 մայիսի, 2021

Առաջարկվում է օրենքով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը |armenpress.am|

armenpress.am: «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է օրենքով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը: Այս մասին փաթեթի ներկայացման ընթացքում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«2018թ. մենք առաջին անգամ ունեցանք նախընտրական բանավեճ Հանրային հեռուստաընկերությամբ: Այս նախագծով` Հանրային հեռուստաընկերության նախընտրական բանավեճերն ամրագրվում են օրենքի ուժով: Նախագծով ընդլայնվում է նաև հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը: Սա, կարծում եմ, լրջագույն փոփոխություն է, որը նպաստելու է նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկության էլ ավելի բարելավմանը»,- ասաց Հովակիմյանը:

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այն ստացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական կարծիքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել