Գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին զերծ պահել բանակը քաղաքական շահարկումներից |armenpress.am|
12:36 - 12 հունիսի, 2021

Գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին զերծ պահել բանակը քաղաքական շահարկումներից |armenpress.am|

armenpress.am: 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին, ներկա և նախկին իշխանություններին, ողջ հանրությանը զերծ պահել Զինված ուժերը քաղաքական շահարկումներից և նախընտրական քարոզարշավից։ Կութ համայնքում լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը հիշեցրեց, որ բանակը ապաքաղաքական կառույց է։

«Այսօր մեր բանակը իր տեղում է, կատարում է իր առաքելությունը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի և զորամիավորման հրամանատարի առաջադրանքները զորքը պատշաճ իրականացնում է»,- ընդգծեց Պետրոսյանը։

Գնդապետի խոսքով՝ կամա, թե ակամա բոլոր ներքաղաքական գործընթացները ազդեցություն են ունենում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա։ 

«Ես մասնագիտությամբ հոգեբան եմ և զորքի բարոյահոգեբանական վիճակով զբաղվող մարդ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի ցանկացած քաղաքական գործընթաց իր ազդեցությունն է թողնում զինծառայողների հոգեբանական նկարագրի վրա, ուստի բանակի թեման շահարկելով, ինքնին հարված է հասցնում զինվորի և սպայի հեղինակությանը»,- եզրափակեց Պետրոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել