Ժամավճար հասկացությունը պետք է բացառվի. ուրիշ ինչ առաջարկներ ունի Ազատական կուսակցությունը |armeniasputnik.am|
19:28 - 12 հունիսի, 2021

Ժամավճար հասկացությունը պետք է բացառվի. ուրիշ ինչ առաջարկներ ունի Ազատական կուսակցությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ազատական կուսակցության կառավարման խորհրդի քարտուղար, պատգամավորի թեկնածու Արամ Ղլեչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։

Արամ Ղլեչյանի փոխանցմամբ` իրենց կուսակցությունը հատուկ առանձնացրել է պաշտպանությանը միտված քաղաքականությունը, ինչպես նաև գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, պետական կառավարման, տնտեսական, իրավական ոլորտներում տարվող քաղաքականությունը։ Դրանք առանցքային ուղղություններն են, և կուսակցությունն ունի նոր առաջարկներ, որոնք կարող են հետաքրքրել քաղաքացիներին։

«Մասնավորապես պաշտպանության ոլորտում առաջարկում ենք անհապաղ անցնել արհեստավարժ բանակի, որոնհետև միայն այդպիսի բանակն է ունակ հինգերորդ սերնդի պատերազմների պարագայում առանց կենդանի ուժի կորստյան ապահովել մեր սահմանների անձեռնմխելիությունը, մեր պետականության անկախությունը։ Կարծում ենք, որ պետական անվտանգությունը բոլոր դեպքերում հնարավոր է ապահովել միայն արդիական սպառազինության, ֆիզիկական ու տեխնիկական բարձր պատրաստվածությամբ օժտված անձնակազմի միջոցով, որի համար նախատեսում ենք պայմանագրային աշխատավարձ սահմանել ՀՀ–ում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»,– նշեց Ազատական կուսակցության կառավարման խորհրդի քարտուղարը։

Ղլեչյանի խոսքով` առողջապահության ոլորտում կուսակցությունն առաջարկում է հեղափոխական մոտեցում, այն է` բժշկական օգնության պետական ապահովագրական համակարգի ներդրում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել հասարակական համերաշխությունն այն սկզբունքով, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն, անկախ իրենց նյութական վիճակից, կունենան անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հավասար պայմաններ, և որևէ քաղաքացի այլևս ֆինանսական վիճակով պայմանավորված` չի զրկվի կյանքի իրավունքի իրացման հնարավորությունից։

 

Շարունակությունը՝ armeniasputnik.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել