armtimes.com: Նախընտրական քարոզարշավի շրջանակում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու համակիրները՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ազգային միասնության ավտոերթով հասել է Սյունիքի մարզը:
Մեքենաների շարասյունը հարկադրված կանգառ է կատարել Սյունիքի մուտքի՝ «Զանգեր»-ի մոտ, որտեղ սյունեցիները Նիկոլ Փաշինյանին դիմավորելու համար հյուրասիրություն էին կազմակերպել: Դիմավորման արարողություններից հետո ավտոշարասյունը շարունակել է ճանապարհը:
ՔՊ-ն Սյունիքի մարզում քարոզարշավ կիրականացնի այսօր:
comment.count (0)