Խորհրդակցություն զորամասերից մեկում. քննարկվել են հետպատերազմյան իրավիճակում ծառայության կազմակերպման քայլերը
15:01 - 15 հունիսի, 2021

Խորհրդակցություն զորամասերից մեկում. քննարկվել են հետպատերազմյան իրավիճակում ծառայության կազմակերպման քայլերը

5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Ստեփանյանը հունիսի 15-ին խորհրդակցություն է անցկացրել ենթակա զորամասերից մեկի կրտսեր հրամկազմի հետ։

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկվել են հետպատերազմյան իրավիճակում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, միջանձնային փոխհարաբերությունները, ծառայության հետագա կազմակերպմանն ուղղված քայլերը։

Խորհրդակցության մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել