2021-06-17-8bcf0694-d921-4e2b-a5a3-f5a59dcc9e65.jpg

«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ |tert.am|

tert.am: Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» դաշինքի ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ:

Դաշինքի ներկայացուցիչները՝ ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գյումրիում հանդիպումներ են ունենում բնակիչների հետ:

Քարոզարշավի մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցում մոմ են վառել և աղոթել Հայաստանի ու Արցախի խաղաղության, հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի և մեր գերիների շուտափույթ վերադարձի համար:

Մոմավառությունից հետո դաշինքի ներկայացուցիչներն այցելել են «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն՝  ծաղկեպսակ տեղադրել և հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել մեր նահատակ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև,  ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն