Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շուտով վերադառնալու են հայրենիք. Փաշինյան |1lurer.am|
22:15 - 17 հունիսի, 2021

Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շուտով վերադառնալու են հայրենիք. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի կողմից հրավիրված համապետական հանրահավաքի ընթացքում անդրադարձավ նաև Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանն ու գերիների վերադարձի թեմային: 

«Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները՝ մասնավորապես մեր գերեվարված եղբայրներին վերադարձնելու մասով: Այնուամենայնիվ, մեր 15 գերիների վերադարձը, որ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շուտով վերադառնալու են հայրենիք»,- ասաց Փաշինյանը:

Միաժամանակ, վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ կարևոր է, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան օր առաջ, առանց հակահումանիստական սակարկությունների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել