3/19 ընտրատեղամասում բաց քվեարկության մի քանի փորձեր են եղել, որոնք կանխվել են
18:25 - 20 հունիսի, 2021

3/19 ընտրատեղամասում բաց քվեարկության մի քանի փորձեր են եղել, որոնք կանխվել են

Երևանի 3/19 ընտրատեղամասում այսօր մի քանի անգամ քվեախցիկից դուրս քվեարկության փորձեր եղան, որոնք կանխվեցին միայն հանձնաժողովի նախագահի և վստահված անձնանց զգուշացումից հետո:

Ընտրատեղամաս էր եկել Սարգիս Եղիազարի Կարապետյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է: Պատգամավորության թեկնածուն իրավունք ունի ընտրատեղամասում գտնվելու միայն այն դեպքում, եթե եկել է քվեարկելու։ Սարգիս Կարապետյանը, սակայն, չէր եկել քվեարկելու համար։

Կարապետյանը մտել էր ընտրատեղամասի շենք և պնդում էր, որ ինքը տեղամասաի տարածքում չէ: Նա որոշ ժամանակ մնաց տեղամասի տարածքում, հետո հեռացավ:

Լուսանկարում Սարգիս Կարապետյանն է՝ 3/19 ընտրատեղամասում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել