Անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ՝ վերադարձ կառավարման նախագահական մոդելին. «Հանրապետություն» կուսակցություն
15:46 - 05 հուլիսի, 2021

Անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ՝ վերադարձ կառավարման նախագահական մոդելին. «Հանրապետություն» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը Սահմանադրության ընդունման օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ կարևորելով սահմանադրական փոփոխությունները և վերադարձը կառավարման նախագահական մոդելին:

«Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը՝ ի պատիվ 1995 թ. ընդունված առաջին Սահմանադրության: Ցավոք, այդ օրը քաղաքական պատճառներով չդարձավ համաժողովրդական տոն և չընկալվեց Սահմանադրության՝ հիմնարար արժեք ու Հիմնական օրենք լինելու բովանդակային էությունը:

Շնորհավորելով բոլորիս Սահմանադրության օրվա առիթով՝ նորից ու նորից հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ու ազգային անվտանգության ապահովման, զարգացման ու կայունացման համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ՝ վերադարձ կառավարման նախագահական մոդելին:

«Հանրապետություն» կուսակցությունը մշտապես դեմ է եղել կառավարման խորհրդարանական մոդելին, որը անցած տարիներին ապացուցեց ճգնաժամերի կառավարման իր անկարողությունը՝ երկիրը դնելով պերմանենտ ընտրությունների հարթության մեջ, և այսօր էլ կոչ է անում օր առաջ նախաձեռնել Սահմանադրության փոփոխություններ»,- ասված է «Հանրապետություն» կուսակցության հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել