Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը ուղղակիորեն կապված չէ ղարաբաղյան կարգավորման հետ․ Զախարովա |hetq.am|
14:09 - 09 հուլիսի, 2021

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը ուղղակիորեն կապված չէ ղարաբաղյան կարգավորման հետ․ Զախարովա |hetq.am|

hetq.am: Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը գտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ․

«Մենք գտնում ենք, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ և հետևանք է սահմանների միջազգային իրավական ձևակերպման բացակայության։ Ընդհանուր պատկերը, անկասկած, վատթարացնում է կողմերի միջև փոխվստահության պակասը, դա իսկապես այդպես է»,- ասել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 12-13-ից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ու ներխուժել ՀՀ սուվերեն տարածք և մինչև օրս գտնվում են այնտեղ։ Այժմ Ռուսաստանի միջնորդությմաբ բանակցություններ են ընթանում, որի առարկան Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետ քաշումն է սահմանային հատվածից, որից հետո այդտեղ կտեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր։ Դրան կհաջորդի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել