Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում բերման է ենթարկվել 110 անձ |armenpress.am|
17:13 - 12 հուլիսի, 2021

Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում բերման է ենթարկվել 110 անձ |armenpress.am|

armenpress.am: Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում՝ ընտրություններ նշանակելու օրվանից մինչև քվեարկության օրը, բերման է ենթարկվել 110 անձ: Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ այս մասին ասաց Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:

Դատախազը հայտնեց, որ բերման ենթարկվածներից 20-ը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն են, համակիրներն են, վստահված անձինք և այս կամ այն կերպ դաշինքի հետ ասոցացվող անձինք, 39-ը «Պատիվ ունեմ» դաշինքից, իսկ մնացած 51-ը եղել են կամ այլ կուսակցությունից, կամ ընտրական գործընթացի մասնակիցներ:

Երևանի դատախազի խոսքով` ընտրական գործընթացի ժամանակահատվածում կատարվել է 29 խուզարկություն, որոնցի 7-ը կատարվել է «Հայաստան» դաշինքին առնչվող անձանց բնակարաններում կամ շինություններում, 20-ը «Պատիվ ունեմ» դաշինքի, իսկ 2-ը՝ այլ:

«Այդ խուզարկությունները կատարվել են իրավական և փաստական հիմքերի վերաբերյալ պատշաճ հիմնավորված միջնորդությունների հիման վրա, դատարանների կողմից կայացված դատական ակտերով, որոնց օրինականության վերաբերյալ վերադաս դատական ատյաններ ներկայացված բողոքների առկայության մասին տեղեկություններ չունենք:

Մեր կարծիքով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բերման ենթարկված համակիրների և նրանց բնակարաններում ու շինություններում կատարված խուզարկությունների թիվը համաչափ է նրանց կողմից կատարված առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների թվին»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել