Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՌԴ-ի հետ տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ

Տիեզերական գործունեության ոլորտի զարգացման նպատակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խումբ: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքային խմբի կազմում կընդգրկվեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Պաշտպանության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, Անվտանգության խորհրդի գրասենյակի, «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչները:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն