Հայտնի է ԱԺ առաջին նստաշրջանի օրակարգը
15:56 - 26 հուլիսի,2021

Հայտնի է ԱԺ առաջին նստաշրջանի օրակարգը

Հայտնի է ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը:

Այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:  Առաջին նստաշրջանում նախատեսվում է ստեղծել հաշվիչ հանձնախումբ, խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահ, նախագահի երեք տեղակալներ: Օրակարգում են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման և դրանց նախագահների ընտրության հարցերը:

Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաև հետևյալ հարցերը՝ կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել