Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար․ նախագահը հրամանագրեր է ստորագրել
16:21 - 02 օգոստոսի, 2021

Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար․ նախագահը հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց նշանակվել են նոր փոխվարչապետ և նախարարներ։

Պաշտպանության նախարար է նշանակվել Արշակ Կարապետյանը։ Վերջինս այսօր վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյանը։

ՀՀ փոխվարչապետ է նշանակվել Սուրեն Պապիկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել