Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահի առաջին տեղակալ |hetq.am|
14:42 - 03 օգոստոսի, 2021

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահի առաջին տեղակալ |hetq.am|

hetq.am: 70 կողմ ձայնով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակի առաջին տեղակալ: Քվեարկությունն ընթանում էր փակ-գաղտնի ընթացակարգով:

Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 70-ը: Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին վստահության համար:

Ռուբինյանը նախորդ գումարման խորհրդարանում զբաղեցնում էր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2018-ի իշխանափոխությունից հետո նշանակվել էր ԱԳ փոխնախարար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել