Ուհանում կիրականացվի բնակչության զանգվածային թեստավորում. հայտնաբերվել է COVID-19-ի մի քանի դեպք |hetq.am|
20:18 - 03 օգոստոսի, 2021

Ուհանում կիրականացվի բնակչության զանգվածային թեստավորում. հայտնաբերվել է COVID-19-ի մի քանի դեպք |hetq.am|

hetq.am: Չինական Ուհան քաղաքի իշխանությունները հայտարարել են քաղաքային բնակչության շրջանում կորոնավիրուսի զանգվածային թեստավորում իրականացնելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Associated Press գործակալությունն էլ գրում է, որ նման որոշում ընդունվել է այն բանից հետո, երբ քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի փոխանցման մի քանի դեպք, ինչը գրանցվում է վերջին մեկ տարվա մեջ առաջին անգամ։

Չինական Global Times-ի տվյալներով՝ Ուհանում գրանցվել է վիրուսի լոկալ փոխանցման յոթ դեպք, որոնք հայտնաբերվել են քաղաքում աշխատող միգրանտների շրջանում։

Ուհանում COVID-19-ի նոր բռնկման պատճառով փակվել են դպրոցները և խստացվել մետրոյում ուղևորների ստուգումը։ Այն շրջանում, որտեղ բնակվում են միգրանտները, փակվել են մի քանի կայարաններ, իսկ բուն շրջանում հայտարարվել է կարանտին։

Հիշեցնենք, որ Ուհանն առաջին քաղաքն է, որտեղ 2019 թվականի վերջին հայտնաբերվել է կորոնավիրուսը, և այնտեղից սկսվել է դրա տարածումը։ 2020 թվականի ամռանն Ուհանում, որտեղ բնակվում է ավելի քան 11 միլիոն մարդ, արդեն իսկ իրականացվել էր COVID-19-ի զանգվածային թեստավորում։

Կարողանալով հաղթահարել կորոնավիրուսի առաջին բռնկումը՝ Չինաստանը հետագայում կարողացավ հաջողությամբ հաղթահարել այն՝ ի շնորհիվ սահմանափակումների և ակտիվ պատվաստումների։ Ներկայում այդ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 105 հազար դեպք։ Համեմատության համար, Միացյալ Նահանգներում, որտեղ գրանցվել են ամենամեծ թվով դեպքերը, 35 միլիոն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել