Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հակոբ Արշակյանին:

Քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, որոնք բոլորն  էլ կողմ են քվեարկել Հակոբ Արշակյանի թեկնածությանը:

ԱԺ նախագահի երրորդ տեղակալի  պաշտոնի համար թեկնածու է առաջադրել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն