Օդերևութաբանը նախազգուշացրել է Ռուսաստանի հարավում սպասվող մինչև 43 աստիճան տաքության մասին |tert.am|

tert.am: Մինչև ընթացիկ շաբաթվա վերջ Ռուսաստանի եվրոպական մասում անոմալ շոգ եղանակ է տիրելու: Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը, այս մասին օգոստոսի 4-ին հայտնել է ՌԴ Հիդրոմետկայանի ղեկավար Ռոման Վիլֆանդը:

«Հարավում շատ շոգ եղանակ է, անգամ ծովի մողմացուցիչ ազդեցությունը չի նպաստում ջերմաստիճանի +30 ատիճանից իջեցմանն ափամերձ շրջաններում: Մինչև աշխատանքային շաբաթվա վերջ շոգ եղանակ է լինելու, և դա վտանգավոր երևույթ է»,- ասել է մասնագետը:

Վիլֆանդն ընդգծել է, որ Ռուսաստանի հարավային շրջաններում էլ ավելի շոգ է լինելու:
«Աստրախանի մարզում շատ շոգ է: Մինչև +43 աստիճան Վոլգոգրադի մարզում, Ռոստովի մարզում նույնպես ակնկալվում է մինչև 43 աստիճան տաքություն, ինչպես նաև Ստավրոպոլի հարավում»,- հավելել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով