Տոկիո-2020. Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Հովհաննես Բաչկովը |armenpress.am|
16:30 - 07 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Հովհաննես Բաչկովը |armenpress.am|

armenpress.am:  Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոնաշխարհի առաջնության և արդեն իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Խաղերի բացման արարողության ժամանակ ևս նրան էր տրված Հայաստանի դրոշը տանելու պատիվը:

Հայաստանի հավաքականը Խաղերի փակման արարողությանը կմասնակցի ոչ մեծ պատվիրակությամբ:

Արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին՝ Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտումորի ընթացքում օլիմպիական դրոշը Տոկիոյի քաղաքապետը կփոխանցի հաջորդ խաղերն ընդունող քաղաքիՓարիզի քաղաքապետին:

Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալԾանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթեիսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել