Գորիս-Կապան միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ. Վանեցյանը՝ ՊՆ-ին
 |pastinfo.am|
11:18 - 26 օգոստոսի, 2021

Գորիս-Կապան միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ. Վանեցյանը՝ ՊՆ-ին |pastinfo.am|

pastinfo.am: Մեր անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ։ Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ և մինչ այս պահը տեղյակ չենք՝ Սյունիքը կտրված է Հայաստանի մնացած մարզերից, թե ոչ։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Պատգամավորը մեջբերեց ՀՀ պաշտպանության նախարարի այն խոսքը, որ եթե ՀՀ ինքնիշխան տարածքն անգամ 1 սմ խախտեն, ուժ է կիրառվելու, և թշնամին դուրս է շպրտվելու։

«Պարոն նախարար խնդրում եմ ձեր մեկնաբանությունն այս հարցով։ Ի վերջո այդ միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞՝ ոչ։ Կուզեի, որ Նիկոլ Փաշինյանն անդրադառնար այս հարցին և ասեր, թե ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը»,-ասաց Արթուր Վանեցյանը։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել