ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 3 օր․ պարզաբանում է ԿԸՀ նախագահը |factor.am|
17:00 - 26 օգոստոսի, 2021

ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 3 օր․ պարզաբանում է ԿԸՀ նախագահը |factor.am|

factor.am: ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 3 օր: ԿԸՀ որոշմամբ՝ նախատեսվել էր 2021թ. ՏԻՄ ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին: ԿԸՀ-ն այսօ որոշում կայացրեց դեկտեմբերի 5-ին ևս ՏԻՄ ընտրություններ անցակացնել:

ԿՀԸ նախագահ Տիգրան Մկրտչյանը նշեց, որ ԿԸՀ կողմից սահմանվել են օրերը, իսկ թե որ համայնքում որ օրը կկազմակերպվեն ընտրությունները, կորոշի ՏԻՄ ընտրություններ նշանակող մարմինը:

Նշենք, որ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ԿԸՀ այսօրվա՝ օգոստոսի 26-ի նիստում նշեց, որ բազմաթիվ համայնքներ պետք է խոշորացվեն, նոյեմբերի 14-ին հնարավոր է այդ գործընթացն ավարտված չլինի և հնարավոր չլինի այդ համայնքներում ընտրություններ կազմակերպել, այդ հանգամանքը հաշվի առնելով, ինչպես նաև հնարավորություն տալով քաղաքական ուժերին իրենց աշխատանքները պլանավորել այդ նոր խոշորացված համայքններում, անհրաժեշտ է, որ ԿՀԸ-ն ՏԻՄ ընտրությունների անցկացման ևս մեկ օր նշանակի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել