Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին. Ադամ Շիֆ |1lurer.am|
14:26 - 04 սեպտեմբերի, 2021

Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին. Ադամ Շիֆ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը միացել է Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ ուղերձներին: Նա նշել է, որ շարունակելու է պայքարել հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման:

«Այսօր միավորվում ենք՝ նշելու Արցախի Անկախության օրը: Արցախի խիզախ ժողովուրդը 30 տարի առաջ հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Թեպետ Արցախի ուղին երբեք հեշտ չի եղել, անցյալ տարվա պատերազմն աներևակայելի ձևով փորձության ենթարկեց Արցախի ժողովրդին:
Այդ փորձությանը ձեր դիմակայությունը ոգեշնչման աղբյուր է բոլորիս համար: Այս կարևոր օրը եկեք կրկին նվիրվենք սպառնալիքների դեմ պայքարին, որոնց առերեսվում է Արցախի ժողովուրդը: Անկախությունը հանուն ազատության պայքարի սկիզբն է միայն:

Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին՝ պայքարելով Արցախի ինքնորոշման և անվտանգության համար: Սպասում եմ այն օրվան, երբ Արցախը վերջապես կվայելի միջազգային ճանաչում, որից այսքան երկար զրկված է եղել»,- եզրափակել է կոնգրեսական Ադամ Շիֆը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել