Կառավարության նախագծով կփոխատուցվեն սոցիալական բնակֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծախսերը
14:58 - 09 սեպտեմբերի, 2021

Կառավարության նախագծով կփոխատուցվեն սոցիալական բնակֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծախսերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նախագիծ, որով առաջարկում է ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին իրենց սպառած գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց վարձավճարների փոխհատուցում տրամադրել։ Այս մասին տեղեկանում ենք e-draft` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։ 

Նախագծի ընդունումը նպատակ ունի մեղմել սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական անապահով վիճակը։ Որոշման նախագծի ընդունման արդյունքում կոմունալ ծառայությունների դիմաց փոխհատուցում կստանա սոցիալական տներում բնակվող 90 միայնակ կենսաթոշակառու, ինչը, ըստ կառավարության հիմնավորման, էապես կմեղմի նրանց սոցիալական վիճակը, մասամբ կբարելավի նաև կյանքի որակը։

Շահառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալը 2022 թվականի համար յուրաքանչյուր կենսաթոշակառուի հաշվարկով ամսական 12․000 դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել