Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը․ ԲԴԽ-ն երեք թեկնածու է առաջադրել
10:54 - 14 սեպտեմբերի, 2021

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը․ ԲԴԽ-ն երեք թեկնածու է առաջադրել

Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Սրան զուգահեռ, ի դեպ, պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, որի թափուր պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը։

Իսկ ահա Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները։ ԱԺ-ն այս երեք թեկնածուներից պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի դատավոր։ Թեկնածուներին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Հովսեփ Բեդեւյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Հրաչ Այվազյանի կենսագրությանը՝ այստեղ։

Լիանա Բեդեւյանի կենսագրությանը՝ այստեղ։

Հեվսեփ Բեդեւյանն ու Լիանա Հակոբյանը Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ են, իսկ Հրաչ Այվազյանը Վարչական դատարանի նախագահն է։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը նախքան թեկնածուներին ներկայացնելը պարզաբանեց, որ քանզի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում գործում է միայն մեկ վարչական մասնագիտացման դատավոր, ուստի ԲԴԽ-ն գերադասել է հանձնել բացառապես վարչական մասնագիտացում ունեցող դատավորների թեկնածություններ՝ նկատի ունենալով հանգամանքը, որ առաջիկայում նախատեսվում է քաղաքացիական եւ վարչական գործերով դատական պալատը բաժանել երկու մասի եւ Վճռաբեկ դատարնում ստեղծել առանձին մասնագիտացված վարչական գործերով դատական պալատ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել